Կամավորներին կթույլատրե՞ն մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին. ԱԻՆ-ից պարզաբանում են

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում օպերատիվ գործող շտաբ կա, որն էլ տեղում որոշում կկայացնի և անհրաժեշտության դեպքում կաշխատի այնտեղ մեկնած կամավորների հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայկական բնապահպանական ճակատի մի խումբ կամավորներ այսօր վաղ առավոտյան մեկնել են «Խոսրովի անտառ» արգելոց՝ հրդեհաշիջման աշխատանքներին բմասնակցելու նպատակով: «Օպերատիվ գործող շտաբը, կարծում եմ, իրենց հետ կաշխատի, բնականաբար, եթե ռեսուրս կա, այն կօգտագործվի, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործել: Բնապահպանը հրդեհաշիջող չի, հրդեհաշիջումը կյանքի համար որոշակի վտանգներ պարունակող գործողություն է, և դա պետք է հասկանալ»,- ասաց խոսնակը:

ԱԻՆ-ի խոսնակը նաև տեղեկացրեց, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով: «Ունենք նաև Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ուղղաթիռ, որն արդեն երկու հրդեհաշիջող թռիչք է իրականացրել»,- շարունակեց Նանա Գնդոյանը՝ հավելելով, որ ժամանակ առ ժամանակ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

Հավելենք՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

Շողիկ Գալստյան