Մոտ 1 միլիարդ դրամով իջել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պետպատվերը. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումը:

Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է նախկինում իր կողմից ղեկավարվող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին հատկացվել 57 մլն 37 հազար դրամ պետպատվեր, երբ նախորդ տարի հատկացվել էր այս գումարի ուղիղ կեսը, Թորոսյանը պատասխանեց, որ ինքն այս ԲԿ-ի հետ որևէ կապ չունի և չի հանդիսանում սեփականատեր, պարզապես նախկինում եղել է այս ԲԿ-ի տնօրենը: Նա, միաժամանակ, չհերքեց, որ բուժկենտրոնի տնօրենն այժմ իր կինն է:

«Այս տարի եղել է պետպատվերի 10 միլիարդ դրամի աճ, և բոլոր հիմնարկները ստացել են շատ գումար: Երևանում միայն մի քանի ԲԿ է քիչ գումար ստացել, բայց այն սկզբունքով, թե անցյալ տարի որքան աշխատանք են կատարել»,- ասաց առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը չբացառեց, որ տարվա ընթացքում որոշ ԲԿ-ների պետպատվերը կարող է աճել, մասնավորապես՝ «Էրեբունի», «Արաբկիր», «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոնների: Նրա փոխանցմամբ՝ պետպատվերի իջեցում եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի պետպատվերը հատուկ չի իջեցվել, այն հատուկ բարձրացվել էր նախորդ տարիներին: Կատարողականը քիչ է եղել, մեկ միլիարդ դրամ քիչ են ծախսել, որովհետև… Մոտ 1 միլիարդ դրամով իջել է պետպատվերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան