«Մատենադարան-Գանձասար»-ում հայագիտական միջազգային գիտաժողով կկազմակերպվի

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը
2019 թվականի աշնանը «Մատենադարան-Գանձասար»-ի և «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության» (ՀՈՒՄԸ) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվելու է հայագիտական միջազգային գիտաժողով, որին ներկա են լինելու անվանի մի խումբ գիտնականներ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին գիտամշակութային կենտրոնում կազմակերպվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, մատենագետ, աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցադրություն, ինչպես  նաև  Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի (գրաբար բնագրի աշխարհաբար փոխադրությամբ) և Երևանի Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքերի շնորհանդեսը, իսկ այս տարվա փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով:
Ըստ Ա. Թորոսյանի՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը 2018 թվականին ընդունել է շուրջ 16 հազար տեղացի և օտարերկրյա  այցելուների՝ նախորդ տարվա 13  հազար  500-ի փոխարեն:
«Այցելուների մեծ մասը եղել են Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Արցախի քաղաքացիներ: Շարունակել ենք նաև մեր համագործակցությունը պաշտպանության բանակի հետ. այս տարի ընդունել ենք 1531 զինծառայողի: Այս տարվա այցելուների գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկները:Նրանց հետաքրքրում է մեր գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունը, որտեղ հիմնականում ներկայացված են Արցախում գրչագրված ձեռագրեր, կամ այլ նահանգներից Արցախ բերված ու պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր: Մենք նաև տեղացիների իրազեկման խնդիր ունենք. արցախցիներին պետք է ծանոթացնել այն հարուստ ձեռագրական ժառանգությանը, որ ժամանակին ստեղծվել է Արցախի գրչության կենտրոններում»,-մասնավորապես ասել  է տնօրենի պաշտոնակատարը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: