Սանկտ Պետերբուրգի շուկայի տարածքում ՀՀ քաղաքացու դի են հայտնաբերել
Հասարակություն
20.02.2019 | 14:26Սանկտ Պետերբուրգի «Ֆերմերսկի» շուկայի տարածքում տղամարդու դի են հայտնաբերել: «Նևսկիե նովոստիի» փոխանցմամբ՝ մարմինը գտել են փետրվարի 18-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածը Հայաստանի քաղաքացի է: Դին գտել են շուկայի լքված տաղավարներից մեկում:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ մահացածը 59 տարեկան է: Բռնի մահվան նշաններ մարմնի վրա չեն հայտնաբերվել: Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան հանգամանքները պարզելու համար: