2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ. ՊԵԿ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն. դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն. դրամի չափով գումար:

Հաշվետու ժամանակահատվածում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ  322 հայտից պարզեցված ընթացակարգով բավարարվել է 228-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 1.021,6 մլն. դրամ, իսկ 94 հայտ չի բավարարել որոշմամբ սահմանված չափանիշներին և դրանց մասով ընդհանուր սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ:

Մինչև 2019 թվականը գոր­ծող կարգով՝ ԱԱՀ-ի զրոյա­կան դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհա­տուց­վող գումարները միասնական հաշիվ մուտ­քագրելու պար­զեցված ընթա­­ցա­կարգ կիրառվում էր այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել էր հարկային մարմնի կողմից նախկինում իրականացված ուսումնասիրությամբ կամ ստուգ­մամբ: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխ­հատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեց­ված ընթա­ցա­կարգի կիրա­ռության շրջանակի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 17.01.2019թ. N 30-Ն որոշման համաձայն 95 տոկոսի սահմանաչափը նվազեցվել է՝ սահմանելով այն 90 տոկոս:

Այսպիսով, 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 79.326,5 մլն. դրամի չափով գումար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընթացքում տնտեսվարող սուբյեկտներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 59.950,3 մլն. դրամ գումար կամ 2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով պայմանավորված, սկսած 2017 թվականի 2-րդ կիսամյակից ԱԱՀ վճարողներին ընձեռվեց իրենց շրջանառու միջոցներն առավել արդյունավետ կերպով տնօրինելու և օգտագործելու հնարավորություն: Այսպես` ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերության համաձայն, «Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին»:

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) 11.450,1 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի ընթացքում իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 208 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 10.820,1 մլն. դրամը (կիսամյակային դեբետ), որն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական հաշվին,  հիմնավորված չի համարվել 630,0 մլն. դրամի չափով գումար:

Այսպիսով, 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 մլն. դրամի չափով ԱԱՀ:

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող գումարների, հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների գծով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով բավարարված դիմումների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 8.299,3 մլն. դրամի չափով ԱԱՀ: Նույն ցուցանիշը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 1.776,5 մլն. դրամ: