«Խայտառակ, հակասանիտարական վիճակ է». նախարարը դժգոհ է «Կիլիկիա» ավտոկայարանի պայմաններից

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Այսօր «Կիլիկիա» ավտոկայարան այցելած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը դժգոհ է կայարանի պայմաններից: Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ զուգարաններում հակասանիտարական վիճակ է, սպասասրահում՝ ցուրտ:

«Խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Միանգամից զգացվում է, որ տասնյակ տարիների ընթացքում ոչ մի աշխատանք չի արվել: Ուղղակի անհնար է որևէ կերպ օգտվել այս զուգարաններից: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գործուն ջանքեր ենք թափելու, որպեսզի այստեղ նորմալ վիճակ ստեղծվի՝ մարդկանց օգտվելու համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրելով ավտոկայարանի վիճակը՝ խոստացել է նախարարը:

Հակոբ Արշակյանը նախատեսում է նաև քայլեր ձեռնարկել, որպեսզի կայարանում նորմալ ջեռուցվող սպասասրահ լինի, քաղաքացիների համար նորմալ սպասելու հարմար վայր, տոմսերի գնման, վարորդների սպասարկման համակարգ:

«Այստեղ նաև բազմաթիվ հնարավորություններ կան. ընկերություններ են գործում, բազմաթիվ սենյակներ կան, որոնք վարձակալության կարելի է տալ, և ճիշտ ղեկավարման արդյունքում հնարավոր է, որ մենք կարողանանք այստեղ ապահովել արժանապատիվ, նորմալ իրավիճակ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան օգտվել քաղաքակիրթ փոխադրվելու իրենց իրավունքից»,- նշել է տրանսպորտի նախարարը: