Հայ-քրդական բռնությունների գործով դատին ընդառաջ՝ Թուրքիան փաստաբանական ընկերություն  կվարձի

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Թուրքիան պատրաստվում է փաստաբանական ընկերություն վարձել՝ 2017 թվականին Վաշինգտոնում հայ և քուրդ ցուցարարների նկատմամբ տեղի ունեցած բռնության գործով դատավարությանը պատրաստվելու համար, հայտնում է al-monitor.com-ը։

Թուրքիայի և 2017-ի մայիսին բռնության ենթարկվածների միջև իրավական գործընթացը նոր թափ է ստացել. Անկարան գործում ներգրավել է ամերիկյան «Զալցման և Էվինչ» փաստաբանական ընկերությանը և դատարանից ժամանակ խնդրել՝ պաշտպանական կողմին նյութեր հավաքագրելու հնարավորություն տալու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս քայլը հակասում է  Թուրքիայի՝ նախկինում արված ժխտողական հայտարարություններին այն մասին, թե խաղաղ ցուցարարներն ահաբեկիչներ են եղել, իսկ Էրդողանի անվտանգության աշխատակիցներն ինքնապաշտպանության են դիմել։

Կոլումբիայի դատարանը որոշում է կայացրել 55 օրով երկարաձգել դատարանի ծանուցումներին արձագանքելու վերջնաժամկետը։

Քուրդ ցուցարարների մեծամասնությունն ընդունել է դատարանի որոշումը։ Նրանք պահանջում են 310 մլն դոլար փոխհատուցում՝ ենթադրյալ բռնության, հարձակումների, նախագահի աշխատակազմի կողմից ահաբեկչության դիմաց:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Էրդողանի՝ ԱՄՆ այցի դեմ Վաշինգտոնի կենտրոնում խաղաղ ցույց անցկացնող հայերն ու քրդերը Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից բռնության էին ենթարկվել: Հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես է մեքենայի մեջ նստած Էրդողանը հրահանգ տալիս իր անվտանգության աշխատակիցներից մեկին, ինչից հետո մյուսները հարձակվում են ցուցարարների վրա: Փետրվարի 15-ին ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական ակտ է ընդունել, որով արգելել ր ամերիկյան արտադրության զենք վաճառել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին: