Հայաստանի և Ճապոնիայի բնապահպանական գերատեսչությունների միջև կխթանվի ուղիղ փոխգործակցությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ընդլայնմանը միտված գործողություններին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են Հայաստանում մթնոլորտային օդի մոնիթորինգի ավտոմատացման, ինչպես նաև բնապահպանության ոլորտի մոնիթորինգի ընդհանուր համակարգի կատարելագործման, տեխնոլոգիաների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ համագործակցմանը։

Կողմերն անդրադարձել են նաև Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային այլ կոնվենցիաների և գործընթացների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընթացքին վերաբերող հարցերին։

Բնապահպանության նախարարը կարևորել է Ճապոնիայի բնապահպանության նախարարության հետ անմիջական փոխգործակցության ընդլայնումը և առաջնային համարել այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև Ճապոնիայի իր գործընկերոջը հրավիրել մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջազգային համաժողովին։

Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ բնապահպանությունը Ճապոնիայի կառավարության առաջնահերթություններից է, գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը նույնպես մեծ կարևորություն է տալիս բնապահապանական ուղղությանը և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների ուղիղ փոխգործակցության խորացմանը։