ՄԻՊ-ն ուսումնասիրում է Անդրեյ Ռազգիլդեևի հարցով ռուսական ռազմաբազա այց կատարելու վերաբերյալ՝ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումը. ՀՔԱՎ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրված ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հարցով Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումը:

Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2019թ. հունվարի 21-ին դիմել էին Պաշտպանին և առաջարկել պարզել՝ արդյոք չեն խախտվում ազատությունից զրկվածների պահման ՀՀ քրեակատարողական հիմնարկ չհանդիսացող 102-րդ ռուսական ռազմաբազայում պահվող Ա. Ռազգիլդեևի իրավունքները, այց կատարել՝ նրա պահման պայմաններին ծանոթանալու համար և միջոցներ ձեռնարկել՝ նրան ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ:

Ա. Սաքունցը, Ա. Զալյանն ու Հ. Հակոբյանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումում նշել էին, որ Ա. Ռազգիլդեևին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո խոշտանգում է, և ընդգծել էին, որ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է, որ բացառվի մեղադրյալի իրավունքների ցանկացած խախտում:

Երեկ՝ 2019թ. փետրվարի 18-ին, ստացել ենք Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը: