Պաշտպանը միջնորդեց Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չկիրառել. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացավ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստին Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Աբգար Առաքելյանին. միջնորդությունը բաղկացած էր 16 էջից: Թեև դատարանը փորձեց պաշտպանին համոզել՝ չընթերցել 16 էջում մեջբերված բոլոր օրենքներն ու հիմնավորումները, սակայն ջանքերն ապարդյուն անցան: Պաշտպանը պնդեց, որ դրանք դատախազին են պետք:

Միջնորդության մեջ պաշտպանը դատախազին մեղադրում էր պարտականությունները բավարար կերպով չկատարելու, գործի նյութերն իրենց չտրամադրելու, վկաներից երկուսի հետ առերեսում չիրականացնելու համար: Դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ ասելով, որ դրանցում փաստերը ճիշտ չեն ներկայացված, և որ միջնորդությունն օրենքի պարզ շարադրանք է հիշեցնում:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց, որ մերժում է Բեգլարյանի պաշտպանի միջնորդությունը: Պաշտպանն էլ միջնորդեց, որպեսզի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվի և նոր խափանման միջոց չընտրվի՝ հաշվի առնելով նաև այն, որ համաներման կիրառման արդյունքում խափանման միջոցի կիրառումը չեղարկվում է: Դատախազն այս միջնորդության դեմ առարկեց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակի վաղը՝ փետրվարի 20-ին:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մարտ-ապրիլի ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն՝ վերջինի օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Լիլիթ Շաբոյան