«Որևէ մեկը չի կարող փաստարկել, թե ինչի սահմանադրական մոնարխիան մեզ մոտ չի աշխատի»․ Նիկոլայ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կողմնակից չէ ՀԱԿ-ի առաջարկին՝ վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին։

«Կարծում եմ պետք է շարունակել առաջ գնալ։ Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անել էդ համակարգի կայացման համար»,- ասում է խորհրդարանի ղեկավարը։

Պարոն Միրզոյանը տեղեկացնում է, որ իշխանության օրակարգում կա սահմանադրական փոփոխություններ անելու մտադրություն, բայց դա հազիվ թե լինի կառավարման համակարգը փոխելու մասին։ Նրա կուսակից Վահագն Հովակիմյանն արդեն իսկ ամփոփում է խորհրդարանական համակարգի դրական կողմերը։

«Խորհրդարանական համակարգի պայմաններում ընդդիմությունը հնարավորություն ունի երկրի թիվ մեկ պաշտոնյայից առնվազն երկու շաբաթը մեկ հաշվետվություն պահանջելու, հարցեր ուղղելու, ինչը նախագահականի, կիսանախագահականի պայմաններում չկա»,- պարզաբանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ըստ իշխանական պատգամավորի, առանձնապես ճիշտ չէ, որ իշխանությունը կառավարման համակարգի փոփոխությամբ հանդես գա, հատկապես որ քաղաքացիների կողմից նման պահանջ չկա․ «Երկու տարբերակում էլ, եթե պետական կառավարման համակարգը արդյունավետ աշխատում է, քաղաքացու տեսանկյունից իրականում շատ հետաքրքիր չէ, նախագահական է, թե՞ կիսանախագահական, որովհետև ինքը նորմալ աշխատում է, ստեղծագործում է, բիզնես է անում, հավասար հնարավորություններով ինքն է իր ճակատագրի տերը, ես ասում եմ՝ դա միայն քաղաքական էլիտային է շատ ժամանակ հետաքրքրում»։

Պարոն Հովակիմյանն ասում է, որ փոփոխություններն իմաստ կունենան, եթե խորհրդարանական համակարգը լիներ կայացած և պարզ երևային նրա էական բացերը։ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է, որ Հայաստանի պարագայում կարող է աշխատել նույնիսկ սահմանադրական միապետությունը։

«Ես պառլամենտական համակարգին եմ կողմնակից, բայց որևէ մեկը չի կարող փաստարկել, թե ինչի սահմանադրական մոնարխիան մեզ մոտ չի աշխատի։ Ճաշակի խնդիր է»,- լրացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա փորձում է հասկանալ նաև, թե ընդդիմության ինչի՞ն է պետք ոստիկանությունը և ԱԱԾ-ն դարձնել նախարարություն։ Ի վերջո, նրանց հաշվետվողականությունը խորհրդարանում անձամբ անում է վարչապետը։

«Չեն կարող բոլոր մարմինները դառնալ նախարարություն, այսինքն՝ վարչապետին և կառավարությանը կան առընթեր մարմիններ, տեսչություններ, չգիտեմ, ընդեղ, ոստիկանություն, ԱԱԾ․ եթե նրանց գործառույթներին վերաբերող հարցադրումներ կան, կարող են ներկայացնել վարչապետին, ինքը ներկայացնի էդ հաշվետվությունը»,- կողմնորոշում է պարոն Բաղդասարյանը։

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցնում է, որ մեր Սահմանադրության հիմքում ընկած են խորհրդարանական կառավարում ունեցող եվրոպական երկրների Սահմանադրությունները՝ դրանցից ոչ մեկը սուպերվարչապետական չես ասի։

«Եթե գործադիրի վերահսկողության գործառույթներն արդյունավետ իրականացվեն, մենք չենք ունենա էդ խնդիրը սուպերվարչապետական համակարգ ունենալու վերաբերյալ»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ խորհրդարանը վերահսկողական լուրջ լծակներ չունի, այդ լծակները պետք է դարձնել իրական:

«Հիմա տեսեք, խորհրդարանն ի՞նչ լիազորություններ ունի՝ մի հատ վարչապետ է ընտրում ու վերջ։ Էլ ոչ մի բանում չի կարա միջամտի, ո՛չ կառավարության կառուցվածքի իմաստով, ո՛չ ձևավորման, ո՛չ պաշտոնների։ Անգամ մենք նախագիծ ենք շրջանառության մեջ դրել, որ դեսպանները նշանակումից առաջա գան արտաքին հարաբերությունների հանձնաժողով, նոր իմացա, որ կառավարությունն ուզում է բացասական եզրակացություն տալ։ Սրանք ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ կառավարությունում հակված չեն ունենալ խորհրդարանական կառավարում, կմնա այն, ինչ կա։ Իսկ դա վարչապետական կառավարումն է»,- դժգոհում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ի դեպ, պարոն Մարուքյանն այսօր տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է սահմանադրական փոփոխությունների իր փաթեթը և այն շուտով կուղարկվի Ազգային ժողովի երկու խմբակցություններին և խորհրդարանի նախագահին։

Մհեր Արշակյան