Գիտեք ում ընկերն եմ ու ինչի համար է թատրոնը. Բարսեղ Բեգլարյանը չասաց` երբ է հանդիպել Սերժ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր հետաձգվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Նիստի ավարտից հետո Բեգլարյանը մոտեցավ մեղադրող Աբգար Առաքելյանին՝ ասելով, թե կանխակալ վերաբերմունք ունի և, միևնույն է, իր նկատմամբ համաներում է կիրառվելու:

Դրանից հետո պատասխանելով հարցին, թե ի՞նչ կանխակալ վերաբերմունքի մասին էր խոսում, Բարսեղ Բեգլարյանն ասաց. «Չգիտեմ: Ո՞վ չգիտի, որ սա շինծու գործ է քննչական կոմիտեի և դատախազության կողմից»: Լրագրողների հարցին՝ իր դեմ ի՞նչ ունեն, նա պատասխանեց. «Դուք լավ գիտեք՝ ինչ ունեն: Փակագծերի տակ գիտեք՝ Բարսեղ Բեգլարյանը ով ա, ում բարեկամն ա և ում ընկերն ա»:

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է հանդիպել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, Բեգլարյանն արձագանքեց, որ պատասխանելը գումար արժի. «Դա գումար արժի, վճարեք՝ ասեմ: Ես բիզնես մոտեցումով եմ մոտենում: Ասեցի՝ թատրոն ա: Սցենարիստը հայտնի ա, դուք ինձնից լավ գիտեք»:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մարտ-ապրիլի ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն՝ վերջինի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականի ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Լիլիթ Շաբոյան