Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու ամբողջական ապաինստիտուցիոնալացմանը. Զարուհի Բաթոյան

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Զարուհի Բաթոյանը շարունակում է ընդունել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

Նախարարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:

Հանդիպման ընթացքում նախարար Բաթոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին՝ արդեն կայացած և արդյունավետ համագործակցության համար, և նշել, որ հետագա փոխգործակցությունն առավել կարևոր է հատկապես աշխատանքային միգրացիայի և ծառայությունների մատուցման ոլորտում:

«Բոլորովին վերջերս ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում առանցքային է աշխատանքի խրախուսումը: Մենք կարևորում ենք քաղաքացիների աշխատանքային հնարավորությունների ստեղծումը՝ որպես կայուն զարգացման հիմնաքար»,- նշել է նախարարը:

Նախարարը հատկապես առանձնացրել է Բուլղարիայի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկը՝ «Փոքր տուն» նախաձեռնությունը, որը, ըստ նախարարի, կարող է լավագույն այլընտրանք դառնալ մասնագիտացված մանկատների՝ հաշմանդամություն ունեցող սաների համար, ովքեր չափահաս դառնալուց հետո գնալու տեղ չունեն:

«Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու ամբողջական ապաինստիտուցիոնալացմանը: Մենք նաև համագործակցության նոր եզրեր ենք տեսնում ձեզ հետ՝ հաշվի առնելով այս ոլորտում Բուլղարիայի լավագույն փորձը»,- ասել է նախարար Բաթոյանը:

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան կարևորել է 2018 թ. կնքված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը, որը միտված է երկու պետությունների միջև աշխատանքային միգրացիայի արդյունավետ կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Անդրադառնալով համագործակցության հնարավորությունների՝ դեսպանն ասել է. «Դեռ 1990-ականներին Բուլղարիայում ահռելի խնդիրներ կային՝ մանկատների և այլ հաստատությունների հետ կապված, բայց մեզ հաջողվեց այս տարիների ընթացքում հասնել ապաինստիտուցիոնալացման գրեթե 100 տոկոսանոց ցուցանիշի: Հաշվի առնելով այս հանգամանքը, ուրախ կլինենք մեր փորձն ու գիտելիքները կիսել մեր հայ գործընկերների հետ՝ աջակցելով սոցիալական ներառականությանն ուղղված քայլերին»: