Կառավարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագիծը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ կառավարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամներ:

Բացման խոսքում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել մշակվող փաստաթղթի դերը: Փոխվարչապետը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության գերակայություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ակնկալում է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրերի իրականացում: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, անդրադրաձել է մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման, կապիտալի շուկայի ձևավորման, պետական գործառույթների օպտիմալացման և առևտրի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունների օգտագործման հարցերին:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մշակման և հաստատման ժամանակացույցը և նախագծի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆիսկալ և հանրային կառավարման ոլորտներին: Ըստ ՀԲ ներկայացուցիչների՝ վերոնշյալ ոլորտները համահունչ են Կառավարության ծրագրում ներառված երեք ուղղությունների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային, մասնակցային ու ներառական տնտեսություն և հանրային ֆինանսների կառավարում:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Կառավարության ծրագրի և «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մեջ ներառված հավակնոտ ծրագրերը հնարավոր է իրականություն դարձնել համատեղ ջանքերով: