Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացած համայնքի նորընտիր ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Արևաբույր համայնքի նորընտիր ղեկավար Ջիվան Մանուկյանին և Վարդաշեն համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Բարխոյանին։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունից:

«Մարզպետ Սարգսյանը նախ շնորհավորեց ընտրված համայնքապետերին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Նա շեշտեց՝ հաշվի ենք նստում համայնքի բնակիչների ընտրության հետ։

«Վիճարկելու որևէ պատճառ չունենք։ Մենք արձանագրում ենք, մենք հաշվի ենք նստում, ժողովրդի կամքն է սա, մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար, և համայնքը ընտրություն կատարի։ Սա ՏԻՄ երկրորդ ընտրություններն են հետհեղափոխական շրջանում, և մենք պատվով դուրս եկանք։ Բոլորի համար հավասար հնարավորությունները ստեղծված են եղել՝ մասնակցելու, իրենց ուժերը չափելու և համոզվելու՝ ով է ժողովրդի համակրանքը վայելում։ Ընտրություններն անցել են օրենքին համապատասխան»,- ասաց Գարիկ Սարգսյանը։

Ընտրված համայնքապետերն իրենց հերթին շեշտեցին, որ ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, իրենք էլ իրենց որդեգրած ռազմավարությունը կշարունակեն»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում: