Գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող մարզուհին գրավել է 6-րդ տեղը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկացնում են, որ Մոսկվայում անց է կացվել գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարը:

Հայաստանը ներկայացրին  տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ: Ավագների  բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավեց վեցերորդ տեղը: Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ  Սիլվա Սարգսյանը բավարարվեց  ավելի համեստ արդյունքով:

Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ մասնակցեցին արտագնա մրցումների, կարողացան լիովին դրսևորել իրենց ունակությունները, թեև առաջատարների շարք չմտան:

Մրցումների ընթացքին հետևող երևանցի մրցավար Գայանե Ներսիսյանն ասաց ,որ մրցաշարին մասնակցեցին 36 երկրների պատվիրակներ: Նրանց հետ պայքարը բավականին հարստացրեց մեր մարզուհիների  մրցափորձը և դա երևաց անզեն աչքով:

Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի / հունիսին / և աշխարհի / սեպտեմբերին / առաջնությունների հաջողակներին: Նրանց շարքում, հասկանալի պատճառներով, հավանաբար մերոնք չեն լինի: