«Արշալույսի համայնքապետի վրա կան հարուցված բազում քրգործեր»․ Արմավիրի մարզպետը նրա լիազորությունների վաղաժամ դադարեցումը չի բացառում

Լուրեր

13.06.2026 | 21:11
Թվեր, որ կարող են փոխել պատմությունը․ ընտրության թաքնված ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 20:00
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Փաշինյանը՝ Սթարմերին
13.06.2026 | 19:41
Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման հարցեր
13.06.2026 | 19:10
Փաշինյանը հրավիրում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին՝ միանալ ՀՀ կառավարության կադրային բանկին
13.06.2026 | 19:00
Այսօր խորհրդային «դանոս»-ի ոճը համացանցում է, նախընտրական շրջանի հայհոյանքն էլ էր այդտեղից. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 18:43
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
13.06.2026 | 18:33
Ընտրակաշառքը զանգվածային բնույթ է կրել, սակայն քվեարկության արդյունքները արտացոլում են քաղաքացիների կատարած քվեն. «Անկախ դիտորդ»-ի նախնական գնահատականը
13.06.2026 | 18:25
ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Թրամփը վերահրապարակել է Պակիստանի վարչապետի հայտարարությունը
13.06.2026 | 18:13
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը․ ստորագրումը կարող է կայանալ առաջիկա օրերին
13.06.2026 | 17:57
Վաղը ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները
13.06.2026 | 17:47
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
13.06.2026 | 17:19
Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո կլիմայական երևույթը. այն կարող է փոխել եղանակն ամբողջ աշխարհում
13.06.2026 | 16:59
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
13.06.2026 | 16:47
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
13.06.2026 | 16:20
Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում․ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։

Թեմայի հետ կապված Factor.am-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։

-Պարոն Մաթևոսյան, Արշալույսի բնակիչները շարունակում են պահանջել իրենց համայնքի ղեկավար Զարզանգ Գրիգորյանի հրաժարականը, այսօր նրանք կրկին կաթվածահար են արել համայնքապետարանի աշխատանքը։ Փորձե՞լ եք հանդիպել ակցիա իրականացնողների կամ համայնքի ղեկավարի հետ՝ խնդրին հանգուցալուծում տալու նպատակով։

-Այս բողոքի ակցիաները կրկնվում են արդեն տևական ժամանակ։ Ես հանդիպել եմ բնակիչների հետ, զրուցել համայնքապետի հրաժարականը պահանջող այն մարդկանց հետ, որոնք իրականացրել են նաև ստորագրահավաք՝ ընդդեմ Զարզանգ Գրիգորյանի պաշտոնավարման։

-Որքա՞ն մարդ էր միացել այդ ստորագրահավաքին։

-Եթե թիվը ճիշտ եմ հիշում՝ մոտ 700 ստորագրություն է հավաքվել․ ընհանուր առմամբ կարող ենք փաստել, որ համայնքի բնակչության մեծամասնությունը դժգոհ է Զարզանգ Գրիգորյանի գործունեությունից և համայքնապետարանի աշխատելաոճից, որը նրանք համարում են ոչ արդյունավետ։ Ես և՛ բնակիչների, և՛ Զարզանդ Գրիգորյանի հետ իմ հանդիպման ընթացքում շեշտել եմ, որ խնդրի ցանկացած լուծում պետք է լինի օրենքի շրջանակում, իսկ քանի որ մարզպետը չունի համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավասություն, ուստի հարցը կա՛մ կարող է լուծվել համայնքապետի հրաժարականով, կա՛մ դատական ճանապարհով համայնքապետի լիազորությունները դադարեցնելով։

-Գյուղացիների՝ ամիսներ տևած պահանջը Զարզանդ Գրիգորյանի հրաժարականն է, սակայն Գրիգորյանը դեռևս նման ցանկություն չի հայտնել։

-Մեր հանդիպման ժամանակ Գրիգորյանը նշեց, որ թեև իր լիազորություններն ավարտվում են 2019 թվականի դեկտեմբերին, սակայն ինքը պատրաստ է այդ ժամկետի ավարտից շուտ՝ սեպտեմբեր ամսին, մասնակցել կայանալիք արտահերթ ընտրություններին։ Մենք այս լուծումն առաջարկել ենք բնակիչներին, սակայն չեն համաձայնվում, հիմա հո չե՞նք կարող հարցին կատեգորիկ մոտենալ և հեռացնել նրանց այդ տարածքից։ Մյուս կողմից, ուզում եմ նշել, որ Արշալույսի գործող համայնքապետի վրա կան հարուցված բազում քրեական գործեր, նախաքննությունն ընթանում է, երբ այն կավարտվի և կլինի դատական վճիռը, չեմ բացառում, որ դատախազությունն էլ նրան մեղսագրվող հանցանքի և ստանձնած պաշտոնի միջև գտնի անհամատեղելիություն և միջնորդություն ներկայացնի համայնքապետի լիազորությունների վաղաժամ դադարեցման համար։

-Հավանական համարո՞ւմ եք, որ այս բողոքի ակցիաներն ուղղորդվում են որոշ մարդկանց կողմից, և մի հարց էլ՝ ակցիաների ընթացքում համայնքապետի թեկնածուների այլ անուններ շրջանառվո՞ւմ են։

-Թույլ տվեք չմանրամասնել, բայց այդպիսի խոսակցություններ եղել են, ինձ տարբեր մարդիկ տարբեր տեղեկություններ են տվել։ Իսկ նոր Հայաստանի տարբերությունը հնից այն է, որ բոլորն էլ կարող են մասնակցել ընտրություններին։

Ի դեպ նշենք, որ թեմայի հետ կապված մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել  Արշալույսի համայնքապետ Զարզանգ Գրիգորյանի հետ․ նա հեռախոսազանգերին ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց։

Աղավնի Սուքիասյան