ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենին:

ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեթյու Բոյդենին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հյուրընկալվելու համար:

«Քննչական կոմիտեի գործունեության այս կարճատև ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է Քննչական կոմիտեի վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք»,- ընդգծեց  Հայկ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում ՔԿ նախագահը կարևորեց նաև 2017 թվականի սեպտեմբերին ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից կազմակերպված «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացը, ինչի արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական օգնության ապահովման գրասենյակի և Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ծառայողների միջև ստեղծվեց անմիջական էլեկտրոնային հաղորդակցության հարթակ, որի արդյունքում էականորեն բարելավվեց ԱՄՆ գործընկերների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակը, ինչպես նաև կրճատվեցին դրանց կատարման ժամկետները:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորեց նաև ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ ՔԴԲ կենտրոնական գրասենյակ իրականացված Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել` կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ, ինչն արդեն իսկ իրացման փուլում է:

Ամփոփելով խոսքը` Քննչական Կոմիտեի Նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց  ԱՄՆ ՔԴԲ տարածաշրջանային իրավական կցորդի գրասենյակին՝ անձամբ Մեթյու Բոյդենին՝ համագործակցության ամրապնդման հարցում ներդրած ջանքների համար:

Հայկ Գրիգորյանը վստահեցրեց, որ երկու գերատեսչությունների փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ հանցավորության դեմ պայքարում առավել լուրջ հաջողություններ գրանցելու տեսլականով պայմանավորված:

Ամերիկայի Միացյալ Նահանգների քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենն իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ ընդունելու համար և շնորհավորեց Հայկ Գրիգորյանին՝ ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Շատ բարձր եմ գնահատում, որ նշեցիք այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք համատեղ գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ արդեն ձևավորված հարաբերություններն ավելի խորն արմատներ են գցելու»,- ընդգծեց Մեթյու Բոյդենը:

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և համոզմունք հայտնեց, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի երկու կառույցների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությանը: