Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագիր կներկայացվի Կառավարություն՝  2019 թ. սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորվելու նպատակով  

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզի  շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․

այդ թվում՝

  • 3 նոր մանկապարտեզների կառուցում,
  • 1 նոր մշակույթի տան կառուցում,
  • 1 նորարվեստիդպրոցիկառուցում,
  • 3 մանկապարտեզների հիմնանորոգում,
  • 2 մշակույթի տների հիմնանորոգում,
  • 1 արվեստի դպրոցի հիմնանորոգում,
  • 1 քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգում,

ինչպես նաև՝

  • մեկ բարձրլեռնային համայնքի համար խմելու ջրի խորքային հորի հորատման ու ամբարների կառուցման, մեկ այլ համայնքում՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նոր թաղամասի գազաֆիկացման համալիր. 1-ական ծրագրեր:

Նշենք, որ  2018թվականի ընթացքում Կոտայքի մարզից Կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծ մասն այժմ իրականացման տարբեր փուլերում են, իսկ մի քանիսն արդեն կատարվել ու շահագործման են հանձնվել: