Արտախորհրդարանական տասը ուժ միավորվել է «Նոր Սահմանադրություն» նախաձեռնելու շուրջ և ստորագրել հուշագիր

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Արտախորհրդարանական տասը ուժ միավորվել է «Նոր Սահմանադրություն» նախաձեռնելու շուրջ և ստորագրել հուշագիր:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը  և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը։

Ըստ Լուսինե Հարոյանի՝ սա առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար, և այն բաց է բոլորի համար:

«Մենք ստեղծում ենք համաժողովրդական հարթակ՝ փոխել Սահմանադրությունը լայն հանրային քննարկումների արդյունքում, այլևս այնպես չպետք է լինի, որ կուսակցությունները գրեն ու վերջ:  Տասը կուսակցություն կհամակարգի այդ առաջարկները, այս պարագայում կունենանք ժողովրդավարական Սահմանադրություն։ Սահմանադրությունը պետք է փոխվի, դա միանշանակ է, քանի որ հասկանում ենք, թե ում համար և ինչպես է փոխվել այն»,- ասաց Հարոյանը՝ շեշտելով, որ իշխող կուսակցության կողմից Սահմանադրությունը փոխելու քաղաքական կամք դեռ չի տեսնում։

Ասուլիսին մասնակից «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանն էլ անդրադարձավ նախորդ սահմանադրությունների պատմությանը՝ ընդգծելով, որ Սահմանադրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ, այլ պատկանում է ազգին և գրվում է արժեհամակարգի հիման վրա:

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանն էլ հարցի վերաբերյալ նկատեց, որ իր համար տեսանելի չէ ՝ արդյոք ներկայիս իշխանությունը ունի՞ քաղաքական կամք իշխանությունը փոխելու համար:

«Անկախ նրանից իշխող ուժն ու խորհրդարանական ուժերն ինչ դիրքորոշում կունենան այս հարցի շուրջ, նոր սահմանադրություն ունենալու համար համախմբված ուժերը կկարողանան հանրությունը համախմբելով  այս ծրագիրն իրականացնել, պարտադրել, որ հանրաքվե տեղի  ունենա»,- ասաց  Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններ անելու համար այս հարցում համամիտ է ՀԱԿ-ի մատնանշած՝ մեկ տարի ժամկետի հետ, իսկ ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա, ըստ Ղուկասյանի, դա պետք է  որոշի հասարակությունը։

«Օգտագործելով սոցիալական ցանցերը, փորձելու ենք հասկանալ կառավարման մոդելի ընտրության հարցում մեծամասնության կարծիքն ինչպիսին է»,- ասաց Ղուկասյանը։

 

Աղավնի Սուքիասյան