Աշխատավարձերը ահազանգից առա՞ջ, թե հետո են վճարվել․ ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանն արձագանքել է Նարեկ Մանթաշյանի գրառմանը

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները երեկ ուշացումով ստացել են իրենց աշխատավարձերը և այժմ նման խնդիր չկա։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ծառայության տնօրեն Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով ՍԱՊԾ նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի՝ երեկ ֆեյսբուքում հնչեցրած ահազանգին, թե ծառայության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։

Հարցին՝ ծառայության աշխատակիցները աշխատավարձ ստացել են Նարեկ Մանթաշյանի գրառումից առա՞ջ, թե՞ հետո, Գեորգի Ավետիսյանը պատասխանեց․ «Ժամկետ հստակ նշել չեմ կարող, կրկնում եմ՝ երեկ ստացել են»,- ասաց Ավետիսյանը։

Դիտարկմանը՝ իսկ ի՞նչ ապօրինություննների մասին է խոսում Մանթաշյանն իր գրառման մեջ, Գեորգի Ավետիսյանն ասաց․ «Նարեկ Մանթաշյանն այս ծառայության նախորդ ղեկավարի՝ Իշխան Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, աշխատել է որպես Գոգավանի սահմանային հսկիչ կետի պետ, նրան ազատել են աշխատանքից և այս պահին ընթանում է դատական գործընթաց։ Իսկ թե այժմ ինչ ապօրինությունների մասին է խոսում, ես տեղյակ չեմ, ասել չեմ կարող։ Ցանկանում եմ նշել, որ եթե դատական գործընթացից հետո պարզվի, որ Մանթաշյանն ապօրինի է ազատվել աշխատանքից, ապա պատրաստ ենք նրան ծառայությունում աշխատանքի վերականգնել»։

Անդրադառնալով Մանթաշյանի գրառման մեջ մատնանշված խնդրին՝ կապված ծառայության վերջնական կարգավիճակի և անվան հետ, Ավետիսյանն ասաց․ «Ես հանձնարարել եմ պատժել այն իրավաբանին, որի պատճառով առաջացել է այդ տեխնիկական խնդիրը»։

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշել էր․ «ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել։ ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում։ Ինչպես շատերդ տեղյակ եք՝ շարունակվում է ՀՀ վարչական դատարանում քննվել իմ հայցով դատական վեճը՝ ընդդեմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի ։

2018թ․-ի դեկտեմբերի 17-ին նշանակված էր դատական նիստ, որտեղ նիստի մեկնարկին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ շահերը ներկայացնող իրավաբան՝ Խ․Խաչատրյանը ներկայացրեց միջնորդություն հետևյալ բովանդակությամբ. որ այլևս ՀՀ ում գոյություն չունի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ և, որ կառույցը վերակազմակերպվել է՝ անվանվելով ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, իմ կողմից միջնորդությանը առարկություն չի եղել և միջնորդության ուսումնասիրման համար դատական նիստը հետաձգվել է։ Այնուհետև այսօր ստացել եմ մի քանի աշխատակիցների կողմից նամակ, որոնք չեն ցանկացել սեփական անունից հանդես գալ հասկանալի պատճառներով, որ ՍԱՊԾ-ն դեռ չի վճարել 2019թ․-ի հունվար ամսվա աշխատավարձը։ Ըստ աշխատակիցների՝ խնդիրը ՍԱՊԾ դեռևս վերջնական կարգավիճակ չունենալն է՝ այսինքն դեռ փաստացի կառավարությանն առընթեր չեն, որ կառավարությունը հաշվարկի և վճարի աշխատավարձները և ոչ էլ առանձին բյուջե ունեն։
Խնդիրն ուսումնասիրելու համար նայեցի ՀՀ կառավարության կայքէջը, որտեղ նշված է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որի կայքն է snund.am։ Երբ հղումով գնում ես այդ կայքում գրված է, որ դա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքն է, կարծեցի՝ ուղղակի տեխնիկական խնդիր է և ուղղակի չեն հասցրել կայքում թարմացնել կամ փոփոխել իրենց հիմնարկի անվանումը։ Այնուհետև կայքում տեսա վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումներ, մասնավորապես՝ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ի թիվ 495 որոշումը որտեղ գրված է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ։
Ամփոփելով՝ ստացվում է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կամ 2018թի դեկտեմբերի 17-ին է կեղծ միջնորդություն ներկայացրել դատարան կամ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ին կայացրել է ոչ իրավաչափ որոշում վարչական տուգանք նշանակելու մասին։ Դե իսկ Աշխատանքային օրենսգրքով հստակ կարգավորվում է, որ աշխատավարձը գործատուն պարտավոր է վճարել մինչև աշխատած ամսվան հաջորդող ամսվա 15-ը, և քանի որ այսօր ամսի 18-ն է ու դեռ չեն վճարվել աշխատավարձերը, ապա սա օրենքի կոպտագույն խախտում է։ Հատկանշական եմ համարում նշել, որ 1997թ․-ից այս կողմ ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատավարձի չվճարման առաջին արձանագրված դեպքն է։ Կեցցե տնտեսական հեղափոխությունը»,- գրել էր նա։

Աղավնի Սուքիասյան