Կիսանախագահական համակարգին անցում կատարելուն ես կողմնակից չեմ. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ես ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն: Փետրվարի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ: Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պիտի ամեն ինչ անենք՝ այդ համակարգի կայացման համար: Իսկ սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ՝ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից անցում կատարի կիսանախագահականի», – ասաց նա:

Դիտարկմանը, թե Լենա Նազարյանն ասել է՝ իրենց օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը կա, այդ դեպքում ո՞ր հարցերն են փոփոխելի իրենց համար, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շրջանակն առայժմ հստակեցվում է: Բայց մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, կան իրավիճակներ, որտեղ Սահմանադրությունը չի կարգավորում և, հնարավոր է, փակուղիներ առաջանան, այս ամենը պետք է ուսումնասիրել»:

Նրա խոսքով՝ գուցե քննարկումների ընթացքում անդրադարձ լինի նաև նախագահի լիազորությունների, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում: