Հարվարդի համալսարանում կուրսերի եմ գնացել, պատմաբան-արվեստագետ եմ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ վարորդ աշխատելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը Factor.am-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է իրեն նշանակել Մարզահամերգային համալիրի տնօրեն:

Մեր հարցին՝ մամուլն այդ մասին շատ է գրել, որ Արարատ Միրզոյանը Ձեզ դիտարկել է ՄՀՀ-ի տնօրենի պաշտոնում, Մելիքսեթայնն ասաց. «Որ դիտարկեր՝ կաշխատեի, էլի: Մամուլի գրածներին ես մեծ կարեւորություն չեմ տալիս, որովհետև չեմ հասկանում, թե ինչ են գրում: Ես Արարատ Միրզոյանի և շատ այլ պատգամավորների հետ ուսանողական ընկերներ եմ, մենք հասակակիցներ ենք»:

Սամվել Մելիքսեթյանը Factor.am-ի հարցին, թե ինչպես է ստացվել, որ ԱԺ-ում աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոն է ստանձնել, պատասխանեց, որ կառույցից աշխատանքի առաջարկ է եղել:

Հարցին՝ արդյո՞ք Միրզոյանի հետ ուսանողական կապերը խթան հանդիսացել են, Մելիքսեթյանը պատասխանեց. «Ոչ մի խթան չի հանդիսացել: Օրինակ, ինձ կարող է ինչ-որ աշխատող պետք է լինի և վստահեմ»:

Սամվել Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, որ նախկինում վարորդ է աշխատել: «Վարորդ աշխատելուն զուգահեռ ես ունեցել եմ 35 հատ ավտոմեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, «Անի» հյուրանոց աշխատանքի եմ ընդունվել որպես վարորդ, բայց երեք հյուրանոցի ավտոտնտեսության պատասխանատու եմ եղել: Իմ աշխատանքը շատ պատասխանատու է եղել, այդ բնագավառում ահագին բաների եմ հասել: Ինչ խնդիր կա: Ես հասկանում եմ, որ դուք այդ հարցը տալիս եք, որովհետեւ մամուլն է գրում, բայց գրելուց թերի են գրում: Ես Հարվարդի համալսարանում յոթ ամիս կուրսերի եմ գնացել, ես մասնագիտությամբ պատմաբան-արվեստագետ եմ»,- եզրափակեց աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան