Իսկ ի՞նչ պայմաններում են մեզ առաջարկում պատրաստվել խաղաղության․ Իլհամ Ալիևի գալով բոլոր խաղաղասիրական ծրագրերը դադարեցվել են․ Մարինա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին հայտարարությանը և հարցադրում հնչեցրեց. «Իսկ ի՞նչ պայմաններում են մեզ առաջարկում պատրաստվել խաղաղության»։

«Մինչև 2003 թվականն Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում բավական լավ ծրագրեր էին իրականացվում։ Դրանցից երկուսին ինքս անձամբ եմ մասնակցել, 1999 և 2001 թվականներին եղել եմ Բաքվում։ Այդ ժամանակ մարդկանց միջև կային շփումներ, իրականացվում էին խաղաղասիրական ծրագրեր, ու բոլորովին այլ հարց է, թե որքանո՞վ են դրանք եղել արդյունավետ։ Փաստն այն է, որ դեռ Հեյդար Ալիևի օրոք նման ծրագրեր են իրականացվել»,- ասաց Մարինա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ պատկերն ամբողջությամբ փոխվել է Իլհամ Ալիևի պաշտոնավարումից սկսած, երբ այդ երկրում դադարեցվել են գործող խաղաղասիրական ծրագրերը։

«Իլհամ Ալիևի գալով բոլոր խաղաղասիրական ծրագրերը դադարեցվել են, ժողովրդական դիվանագիտության մակարդակով արված քայլերը՝ ևս։ Այն մարդկանց, ովքեր մասնակցել են նման խաղաղասիրական ծրագրերի, նրանց անվանել են դավաճաններ և արտաքսել Ադրբեջանից»,- ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան