Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարին։ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դեպքին, նշեց, որ  այստեղ գործ ունենք պետական պատվերի հետ։

«Ես միշտ ասում էի, որ Սաֆարովն ինքն իրեն այդ հանցագործությունը չէր անի, այստեղ պետական պատվեր կա, որովհետև, երբ  ուսումնասիրում ես Սաֆարովի կենսագրությունը, ինքը բավականին հեռանկարային սպա է եղել։ Եթե Սաֆարովը համոզված չլիներ, որ Ադրբեջանն իր մեջքին կանգնած է, նա նման քայլի չէր գնա։ Մենք պետք է միշտ բարձրաձայնեք այս հարցը, որպեսզի ադրբեջանական կողմը զգա իր մեղավորությունն այս գործում»,- ասաց պաշտպանը։

Վերջինիս խոսքով՝ Սաֆարովի դատավարությունն անցկացվել է Հունգարիայում։ Բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ է ճանաչել. դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի, սակայն 2012-ին Սաֆարովը հանձնվել է Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ նա ներում է ստացել Իլհամ Ալիևի կողմից։

«Բացի դա, Սաֆարովն արժանացել է ազգային հերոսի կոչման, բնակարան նվեր ստացել և դարձել մայոր՝ անազատության մեջ անցկացված ութ տարվա աշխատավարձի վճարումով»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ  Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը միջազգային նորմերի խախտմամբ իրականացված գործընթաց է եղել։

«Զարմանալի է՝ ինչպես է հունգարական կողմը նրան արտահանձնել, երբ բոլոր ցուցմունքների և հայտարարությունների ընթացքում Սաֆարովն ասել է, որ ինքը հատուկ սպա է դարձել, որ բոլոր հայերին ոչնչացնի, ինքը 100 տարի նստելուց հետո էլ դուրս է գալու, որ հայ սպանի։ Պարզ էր, որ ողջ դատավարության ընթացքում և դրանից հետո Սաֆարովը հերոսացվել է Ադրբեջանում»,- ասաց Նազելի Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան