ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հայտնաբերել են ծառահատման դեպքեր

Լուրեր

10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հայտնաբերել են ծառահատման երկու դեպք, որոնց առթիվ նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Փետրվարի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգման են ենթարկել Արմեն Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի բեռնախցիկում եղել է մոտ 3 խմ փայտանյութ:

Վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ մասնատելով մեկ հատ քամատապալ ծառ և հավաքելով թափուկ փայտանյութ:

Վարորդը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր վարած մեքենայով, բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:

Նույն օրը ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ստուգման են ենթարկել Լյուդվիգ Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան:

Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 4 խմ փայտանյութ:

Վարորդը համապատասխան փաստատուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է Գևորգ Մ.-ին:
Գևորգ Մ.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել Վահագնաձոր գյուղի «Լոռի» հանգստյան տան մոտակա անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ 3 կանգուն ծառեր հատելու միջոցով:

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:

Կատարվում է քննություն»: