Կիսանախագահական համակարգը ճանապարհ է հարթում մեկ անձի իշխանության ֆետիշացման համար․ Շարմազանով

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Կիսանախագահական համակարգը հետընթաց է լինելու: Արձագանքելով Հայ ազգային կոնգրես կուսակցության տարածած հայտարարությանը՝ Factor.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Կոնգրեսը, հիշեցնենք, հայտարարություն է տարածել՝ գործող իշխանությանն առաջարկելով մեկ տարվա ընթացքում անցկացնել սահմանադրական հանրաքվե և անցում կատարել կիսանախագահական համակարգի, ապա անցկացնել նախագահական ընտրություններ: «Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից»,- ասաց Շարմազանովը՝ նկատելով, որ կիսանախագահական համակարգը ճանապարհ է հարթում մեկ անձի իշխանության ֆետիշացման համար:

Ըստ Շարմազանովի՝ քաղաքականությունից հասկացող մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ առաջին նախագահն ու նրա քաղաքական թիմը պատահական հայտարարություններ չեն անում: «Ինչպես 2017 թվականին գնացին ընտրությունների խաղաղություն քարոզելով՝ մենք տեսանք, որ տարիուկես հետո նոր իշխանությունը կրկին օրակարգ բերեց խաղաղության օրակարգը: Բացի այդ, հայտնի է, որ Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի սատարողներն են, որովհետև մենք տեսնում ենք՝ առանցքային պաշտոններում նշանակվում են Տեր-Պետրոսյանի աջ եւ ձախ կողմերում կանգնած մարդիկ, այլ նաև ինքը՝ Տեր-Պետրոսյանը, եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը: Սա պատահական հայտարարություն չէր, կոպիտ ասած, «բուլդոզերի» գործն իր վրա վերցրել է Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը, որպեսզի ինֆորմացիան գցի, դժվար ճանապարհը հարթի, իսկ դրանից հետո հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս էյֆորիան ամբողջությամբ չի անցել, մեկ տարվվա ընթացքում անեն հանրաքվե, ապա ափալ-թափալ նախագահական ընտրություններ, և հասնեն նրան, որ քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում լինի»,- շարունակեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նաև հիշեցրեց՝ ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել իշխանափոխություն կամ հեղաշրջում, որի արդյունք, ըստ մեր զրուցակցի, հետևյալն է. «1998 թվականին Վազգեն Սարգսյանի գլխավորած եռյակը՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Ղարաբաղյան հարցում ունեցել է ՏերՊետրոսյանի ու նրա քաղաքական թիմի մոտեցումներից տարբերվող մոտեցում, 20 տարի անց ռևանշ է տեղի ունեցել, եկել են Տեր-Պետրոսյանի համախոհները և այս ամբողջ հեղաշրջման նպատակը Ղարաբաղյան հարցում տեր-պետրոսյանական լուծման գալն է»: