Մհեր Գրիգորյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին և Շոմբի Շարփին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի կառավարության համագործակցության համակարգմանը նվիրված առաջիկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Քննարկվել է առաջիկա հանդիպման օրակարգն ու մտքեր են փոխանակվել Հայաստանի զարգացմանն աջակցող կազմակերպությունների հետ առավել արդյունավետ աշխատանքները համակարգելու և համատեղ ծրագրերն իրականացնելու գործուն մեխանիզմների վերաբերյալ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հիմքում պետք է լինեն ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունները, միջազգային կազմակերպությունների հետ միջնաժամկետ համագործակցության փաստաթղթերը և, իհարկե, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա ճանապարհային քարտեզը: Փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է բոլոր դոնոր կազմակերպությունների ծրագրերը համատեղել համընդհանուր պատկեր ստանալու, ոլորտային խնդիրները վերհանելու և կառավարության առաջնայնությունների հետ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք էին, որ կառավարության ոլորտային ծրագրերի հաստատումից հետո նաև համակարգման հարթակն օգտագործելով հնարավոր է կառուցողական մթնոլորտում արդյունավետ աշխատանք իրականացնել և հաջողություններ գրանցել բոլոր ուղղություններով բացերի վերհանման և իրականցվող աջակցության ծրագրերի առաջխաղացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: