ՌԴ-ի հետ սոցիալական ոլորտի համագործակցության լայն հնարավորություններ կան. Զարուհի Բաթոյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Զարուհի Բաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ իր առաջին դիվանագիտական հանդիպումն հենց ՌԴ դեսպանի հետ է՝ հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր անցյալը, բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում:

«Ես համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցության և համատեղ աշխատանքի շատ լայն հնարավորություններ կան, որոնք մենք կարող ենք իրացնել՝ սոցիալական ապահովության, զբաղվածության, հավասար հնարավորությունների ստեղծման ոլորտում: Այդ իմաստով ուրախ կլինենք քննարկել համագործակցության կամայական հնարավորություն և, քանի որ մեր համակարգերը և հասարակությունները շատ հարցերում միանման իրավիճակներում են, դա մեզ թույլ կտա առավել ճկուն լինել»,- ասել է նախարարը:

ՌԴ դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարար Բաթոյանին՝ բարդ և պատասխանատու նշանակման կապակցությամբ, և հույս հայտնել, որ համագործակցության՝ նախարարի պատրաստակամությունը կարճ ժամանակ անց արդյունք կտա՝ կոնկրետ ծրագրերի շրջանակում համատեղ աշխատանքի տեսքով:

«Մենք շատ ուրախ ենք տեսնել ՌԴ-ի հետ սոցիալական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու Ձեր պատրաստակամությունը: Այդ համագործակցությունը թելադրված է հենց կյանքի կողմից՝ հաշվի առնելով ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների կամ թոշակառուների խնդիրները, որոնց մեր հյուպատոսական ներկայացուցչությունները բախվում են ամեն օր: Մեր երկու հասարակությունները սերտորեն կապված են սոցիալական ապահովության ոլորտի խնդիրներով: Այս համատեքստում սոցիալական ոլորտի համագործակցությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրների երկկողմ հարաբերություններում»,- ասել է դեսպանը:

Նախարար Բաթոյանը նշել է, որ երկու երկրների միջև սոցիալական ոլորտի համագործակցությունը պետք է համակարգային բնույթ կրի. «ՌԴ տարբեր ֆոնդերի և կառույցների հետ ոլորտային բավականին սերտ համագործակցություն ունենք, այդ իսկ պատճառով կարևորում ենք նաև փորձի փոխանակումը: Մենք համոզված ենք, որ փորձի փոխանակման լավ օրինակ կարող է լինել հավասար հնարավորությունների ստեղծման ոլորտը, որտեղ բավականին լավ փորձ ունենք և կարող ենք մեր ներդրումն ունենալ»,- ասել է նախարարը:

Կողմերը կարևորել են նաև երկու երկրների համագործակցության որակապես նոր մակարդակը, որը պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ: ՌԴ դեսպանը նշել է, որ տնտեսական այս կառույցում Հայաստանի դերը խիստ կառուցողական է, իսկ սոցիալական ոլորտը կառույցի ինտեգրացիոն քաղաքականության կարևորագույն օղակներից է»,- ասված է հաղորդագրությունում: