Փհենյանը կզղջա. Թրամփը խոստացել է «առավելագույնս խստացնել» Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները

Լուրեր

15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
Բոլորը

Վաշինգտոնը դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը շատ բարձր մակարդակով»,- ասել է Թրամփը, ապա հավելել, որ նոր պատժամիջոցները կլինեն «առավելագույնս խիստ»:

Մեկ այլ առիթով Թրամփը հայտարարել է, որ արժե՝  Հյուսիսային Կորեան  դադարեցնի Խաղաղ օվկիանոսում Գուամի ռազմակայանը գրոհելու մսին ԱՄՆ-ին սպառնալուց, հակառակ դեպքում Փհենյանը կզղջա:

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հյուսիսկորեացի զինվորականները դիտարկում են Գուամի ամերիկյան ռազմակայանը միջին հեռահարության «Հվասոն-12» բալիստիկ հրթիռներով հարվածելու հնարավորությունը: Ընդ որում, ընդգծվել էր, որ դա կարող է իրագործվել ցանկացած պահի, երբ Հյուսիսային Կորեայի ղեկավարը նման որոշում կայացնի: