Թևերներս կապելո՞ւ էին, ծեծելո՞ւ էին, որ ասում են՝ ընդդիմությունը կարողացավ դեմ քվեարկել. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 18-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ամփոփեց խորհրդարանի նախորդ նստաշրջանը՝ նշելով, որ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկումն անակնկալ էր իրենց համար:

«Մենք չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել տրոլինգի, ձեռք առնելու, մուննաթի, նաև, որոշ դեպքերում, սպառնալիքի»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ նիստից հետո կրկին կուսակցությունն ատելության խոսքի հարձակման, ինչպես նաև որոշակի մեդիա մոնիպուլյացիաների, կեղծ լուրերի տարածման տակ է: «Այստեղ իշխանական լրատվամիջոցները մեծ դեր ունեն, որի մասին կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ որոշակի հանգամանքներ հերքելու ու դատապարտելու առումով: Որևէ բան մեզ չի կանգնեցրել և չի կանգնեցնելու հիմա: Մենք զուսպ, հանգիստ, հետևողական, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ շարունակելու ենք աշխատել»,- հավելեց նա:

Հարցին, թե ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, Մարուքյանը նշեց, որ նկատի ունի և՛ ֆեյսբուքյան տարբեր գրառումները, և՛ իրենց ուղղված որոշ խոսքեր:

«Գնահատականը տվել եմ, և իրենք գիտեն որն է: Իրենք չպետք է մեզ ասեն, թե ինչ ասենք, ինչ չասենք»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նա բնական է համարում իշխանությունների պնդումները, թե որևէ ճնշում չի եղել, ընդամենը քաղաքական բանավեճ է եղել:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը հնարավորություն է ունեցել հանգիստ հարցեր տալ և, թերևս, առաջին անգամ էր, որ քվեարկության հարցում անկաշկանդ էին, ԼՀԿ ղեկավարը զարմացավ. «Նախկինում չենք կարողացե՞լ հարցեր տալ: Ինչ է՝ եկել են, ծեծե՞լ են, երբ ուզել է հարցեր տալ: Եթե դա պրոգրես է, ապշած եմ: Որ ասում են՝ ընդդիմությունը կարողացավ ազատորեն դեմ քվեարկել, ի՞նչ պետք է անեին՝ թևերներս կապելո՞ւ էին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան