Մհեր Եղիազարյանի մահվան օրը հիմնարկում չի եղել ո՛չ բժիշկ, ո՛չ բուժակ. դիտորդական խմբի եզրակացություն

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ:

Այցելության ժամանակ Խմբի անդամները պարզել են, որ Մ.Ե.-ն 44 օր գտնվել է հացադուլի մեջ, 2019թ. հունվարի 17-ին դուրս է եկել հացադուլից և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ հունվարի 26-ին մահացել է:

Խմբի անդամները նաև պարզել են, որ հիմնարկում բժիշկները հերթապահում են միայն աշխատանքային օրերին և ժամերին: Հունվարի 26-ին՝ Մ.Ե.-ի մահվան օրը, հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ (Խմբի անդամների այցելության ժամանակ նույնպես բուժաշխատող չի եղել):

Դեպքի օրը Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ Մ.Ե.-ն ունեցել է 2-րդ կարգի հաշմանդամություն և սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Խմբի անդամները հարցը քննարկել են հերթափոխի պետի հետ, սակայն վերջինս նշել է, որ մանրամասներից տեղյակ չէ:

Արձանագրված դեպքի և հանգամանքների կապակցությամբ Խումբը հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները:

Մասնավորապես, Խումբը նշել է, որ հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է, եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել և անձը փրկվեր:

Մյուս մտահոգությունը կապված է եղել նրա հետ, որ հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել և քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան:

Խումբը այցի ժամանակ պարզել է նաև, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքներն երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն և այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը:

Ըստ այդմ Խմբի կողմից առաջարկվել է հաշվետվության մեջ բարձրացված հարցերը դարձնել քննարկան առարկա, տեղեկացնել Մ. Ե.ի մահված պատճառի մասին, քայլեր ձեռնարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժաշխատողի շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու ուղղությամբ և լուծել հիմնարկի բուժմասի միջանցքների լուսավորության հարցը:

2019 թվականի փետրվարի 14-ին ստացված պատասխան գրությամբ ՀՀ ԱՆ-ից տեղեկացրել են, որ Մ. Ե.-ի մահվան դեպքի առիթով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019 թվականի հունվարի 29-ին հարուցվել է թիվ 1201919 քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են հանգուցյալի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերի բնօրինակները և ռենտգեն հետազոտության ժապավենները:

Նախարարության կողմից նշվել է, որ, հաշվի առնելով դեռևս ընթացքի մեջ գտնվող նախնական քննության իրականացման հանգամանքը՝ ներկայումս նպատակահարմար չէ Մ. Ե.-ի մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը:

Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թափուր հաստիքների համալրման առնչությամբ նշվել է, որ այդ ուղղությամբ մշտապես տարվում են համապատասխան աշխատանքներ:

Ինչ վերաբերում է հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանզքի լուսավորությանը, ապա հայտնել են, որ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանցքի բոլոր լամպերը գտնվում են սարքին վիճակում և լուսավորումն ապահովված է:

ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է նաև գրությամբ Խմբի կողմից պահանջված «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի հաստիքային ցուցակը:

Խումբը բազմիցս բարձրացրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տրամադրվող բուժսպասարկման խնդիրների հարցը: Ընդունելով դեպքի կապակցությամբ ընթացող նախաքննության ընթացքի գաղտնիությունը՝ միևնույն ժամանակ պետք է նշել, որ ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակն ու հասանելիությունը, ներառյալ բժշկական հաստիքների ամբողջությամբ համալրումը առաջնային խնդիր է, ինչի ցանկացած բացթողում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: