Սաակաշվիլին հայ չէ․ Վրաստանի նախկին նախագահը ԴՆԹ թեստ է հանձնել

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ԱՄՆ-ում հանձնած գենետիկական թեստի արդյունքները՝ նշելով, որ չունի ոչ մի կաթիլ ոչ վրացական արյուն. գրում է aliq.ge-ն:

«Հետաքրքրասիրությունից դրդված ԱՄՆ-ում անցել եմ շատ հայտնի գենետիկական թեստ: Գրեթե 99%-ով վրացի եմ, 1%-ով՝ հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը՝ առնվազն վերջին հազարամյակում: Տարածաշրջանի այլ ազգերի հետ որևէ կապ չի հայտնաբերվել: Պարզվում է՝ դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ խախտել այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ»,- գրում է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին ներկայացնելով ԴՆԹ-ի արդյունքները՝ իրեն այլ ազգությունների վերագրողներին ևս կոչ է արել թեստ հանձնել։

«Հարգում եմ բոլոր հարևաններին, անկախ էթնիկ պատկանելությունից Վրաստանի բոլոր հայրենասերներին, սակայն, հիմա այս թեստը թող հանձնեն նրանք, ովքեր մշտապես ինձ այլ էթնոսից էին համարում, հետո նոր վիճեն ճշգրիտ գենետիկական գիտության հետ»,- գրել է Վրաստանի երրորդ նախագահը:

Սահակաշվիլի ազգության թեման Վրաստանում տարիների շարունակ քննարկումների թեմա է։ Դեռ իր նախագահության օրոք «դուք հա՞յ եք» հարցին նա պատասխանել է․ «Ես միշտ ասել եմ` եթե դուք ատում եք հայերին, ապա ես հայ եմ, եթե ադրբեջանցիներին, ապա ադրբեջանցի, եթե ատում եք հրեաներին, ես ամենամեծ հրեան եմ: Ամեն դեպքում ես կմնամ ամենամեծ վրացի հայրենասերը»: