«Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված համաձայնությունը». թուրք վերլուծաբան

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն իր  հոդվածում անդրադարձել է Սիրիայի հարցի շուրջ Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը. գրում է ermenihaber-ը:

Ըստ սյունակագրի` Սոչիում տեղի ունեցած Աստանայի 4-րդ գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքն այն է, որ Մոսկվան շարունակում է «տարածաշրջանի ճակատում» պահել Թուրքիայի իշխող կուսակցությանը, որը Սիրիայում ԱՄՆ-ի հետ «բուֆերային գոտու համար առուծախի մեջ է գտնվում»:

Գյուլլերը կարծում է, որ ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը, որով ցանկացել է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսում «ապառազմականացված գոտի ստեղծել», ի սկզբանե ծուղակ է եղել: ԱՄՆ-ն նույն կերպ վարվել է Իրաքում և ցանկանում է Սիրիայում ինքնավար տարածք հիմնել:

«Իսկ Էրդողանի կուսակցությունը  հաշվարկում է, որ կկարողանա այդ ծուղակին ծուղակով պատասխանել: Եթե վերահսկողությունը իր ձեռքում լինի, հաշվարկում է, որ  այդ ինքնավար շրջանը PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») ինքնավար շրջան լինելու փոխարեն կլինի իր վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազատ բանակի» ինքնավար տարածք»,- գրել է Գյուլլերը:

Նրա համոզմամբ` Ռուսաստանի նախագահ Պուտինն Էրդողանին հիշեցրել է «Ադանայի համաձայնագիրը» (1998թ., բարեկամական համաձայնագիր), որպեսզի քանդի այդ ծուղակը, որում հայտնվելու է Էրդողանի կուսակցությունը:

«Եթե Պուտինն այս համաձայնագրով սեպ է խրել Վաշինգտոնի և Թուրքիայի իշխող կուսակցության հարաբերությունների մեջ, ապա Էրդողանը Ադանայի համաձայնագիրն ընդունել է` մտածելով, որ նախ և առաջ կկարողանա քննարկել Սիրիայում իրականացված ռազմագործողությունների իրավական հիմքը»,-նշել է վերլուծաբանը:

Մանչամասները սկզբնաղբյուր կայքում: