ԼՀԿ-ն շրջանառության մեջ կդնի սահմանադրական փոփոխությունների փաթեթ. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մոտ օրերս «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որով նախատեսվում է ընդդիմությանը մի շարք լիազորություններ տալ: Այս մասին փետրվարի 18-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ փաթեթը «Ելք» դաշինքի ժամանակ է մշակվել և ուղղված է խորհրդարանական խմբակցությունների դերի բարձրացմանը:
Պատգամավորը մանրամասնեց, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը. «Օրինակ՝ խմբակցությունը, դիմելով սահմանադրական մարմնին, կարող է վարչապետի թեկնածու առաջադրել, բայց ՀՀ նախագահի թեկնածու չի կարող, պետք է ստորագրություններ հավաքի»: Նա նաև հիշեցրեց, որ Արտակ Զեյնալյանին իրենք ժամանակին հենց այդ պատճառով չկարողացան առաջադրել:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունը չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար նախաձեռնությամբ հանդես գալ, ինչպես նաև ՍԴ դիմելու հետ կապված խնդիրներ կան, որոնք փաթեթում առաջարկում են շտկել:

Բացի այդ, ըստ նրա, անցած ժամանակաշրջանի համեմատ՝ պայմանները հիմա ավելի սուղ են: «Որովհետև եթե այն ժամանակ կար չորս խմբակցություն և չորսի մեջ պետք է հավաքեիր ստորագրությունները, հիմա երեքն են, և նման լիազորություն չտալը սխալ է»,- ասաց նա:

Մարուքյանը նաև ասաց՝ Հայաստանը չի անցել ամբողջական պառլամենտական համակարգի, և այս նախաձեռնությունը միտված է, որ ամբողջական պրոցեսը սկսվի, նաև սուպերվարչապետական համակարգի բարեփոխումների հարցին կանդրադառնան, որի մասին բազմիցս խոսել են: «Մենք չենք կարող կառուցվածքի փոփոխության նախաձեռնություն անել, իշխանությունները պետք է բերեն, որ նախաձեռնենք»,- ասաց նա:

ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նախագիծը նախ կուղարկեն խմբակցություններին՝ ԲՀԿ-ին ու «Իմ քայլին», և պաշտոնապես կդնեն շրջանառության մեջ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան