Պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ չենք ունեցել. Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ չենք ունեցել: Փետրվարի 18-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, թե մեկ տարվա ընթացքում պետք է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան:

ՀԱԿ-ն առաջարկում է անցում կատարել կիսանախագահական կառավարման մոդելի: «Քաղաքական կարևոր որոշման մասին է խոսքը, և պետք է թիմային քննարկում ունենանք: Ես այստեղ անձնական մեկնաբանություն չէի ուզի տալ»,- ասաց Լենա Նազարյանը:

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք անակնկալ էր, որ իրենց սատարող քաղաքական ուժն է նման հայտարարություն անում, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժ կարող է իր առաջարկը ներկայացնել: Ես չեմ կարծում, որ ինչ-որ ժամանակով է պայմանավորված, պարզապես իրենք իրենց քաղաքական օրակարգն են ներկայացնում: Ես ենթատեքստ չեմ տեսնում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան