Գլխավոր դատախազությունը Հարություն Մաշադյանի աշխատանքի անցնելու վերաբերյալ պարզաբանում է տարածել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հարություն Մաշադյանի` դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական
ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ
հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և
շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում
աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում
լրացուցիչ պարզաբանել հետևյալը․

Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված
կարգով բոլոր ընթացակարգերը։

Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։

2010թ․-ին Հարություն Մաշադյանը ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը,
այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝

2015թ․-ին ։

Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝
ստանալով բակալավրի որակավորում։

2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների
ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։

2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության
դատախազ։

2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական
դատախազության դատախազի պաշտոնին։

Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի
տարիքին, նշենք, որ

2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած
<Դատախազության մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր
նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի
Հանրապետության այն քաղաքացին, ով`

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված
մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ
նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու
համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են
օրենքով սահմանված կարգով.

2) տիրապետում է գրական հայերենին”։
Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել:

Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական
ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին
ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով,
այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել.
վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ: