Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի,
Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիան-Գորիս
ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են: