Սալայի մարմինը տեղափոխվել է Արգենտինա
Ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը տեղափոխվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, այնուհետեւ՝ նրա հայրենի քաղաք Պրոգրեսո, հաղորդում է Ovación-ն:
28-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել էր Էմիլիանո Սալայի դին: