Կալիֆոռնիայի սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը: Գրասենյակը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:

Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը, որով առաջարկում է վերաբացել Կալիֆոռնիա-Հայաստան առևտրային գրասենյակը:

Կալիֆորնիա նահանգի սենատի թիվ 302 բանաձևի համահեղինակն է սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցներն են սենատի անդամներ Մելիսա Հորթատոն և նահանգային խորհրդի անդամներ Աթամ Բըրքը և Էվան Լոն:

Բանաձևի նպատակն է խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները:

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձևի ներկայացումը՝ հավելելով, որ նահանգապետ Քևին Նիսմը ևս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարևոր է համարել աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆոռնիայի առևտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը:

Բանաձևի ներկայացմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Գլխավոր հյուպատոսը ևս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆոռնիայի հայ համայնքը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը: