Հայ-նիդեռլանդական առևտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ նշվել են ՏՏ, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտները

Լուրեր

06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից փոխանցում են, որ աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ:

«Հայաստանի և Նիդեռլանդների արտգործնախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ ուրվագծելով տաբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ՝ արտգործնախարարներն որպես հեռանկարային ուղղություններ մատնանշեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև առողջապահության ոլորտները: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում կարևորելով հոկետմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և դրան հոլանդական ընկերությունների ներկայությունը։

Անդրադառնալով Եվրոպական Միության հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում: