Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն ընդլայնման կարիք ունի. Երևանի փոխքաղաքապետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր այցելել են Ավետիք Իսահակյանի անվան գրադարան ու ծանոթացել առաջարկվող տարբերակներին և դրանք քննարկել տեղում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ամեն օր մինչև 1500 այցելուի է սպասարկում: Նրանց մի մասը նախընտրում է ընթերցել և աշխատել հենց տեղում՝ ընդամենը 50 քմ տարածքով ընթերցասրահում:

Գրադարանի տարածքային խնդրին Երևանի քաղաքապետարանը քաջատեղյակ է: Այժմ քննարկվում են հնարավոր լուծումները: «Սա ընդլայնման հնարավորության առաջարկ է: Հիմնականում բաղկացած է լինելու երկու ընթերցասրահներից: Սրանք մի քիչ, այսպես ասած, ազատ կերպարի ընթերցասրահներ են: Ունենք նաև հարթակներ քննարկումների համար»,-ներկայացրել է ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը:

«Ընդհանուր տարածքը, որն ունի գրադարանն իր ենթակայության ներքո, քիչ է: Մենք գլխավոր ճարտարապետի և գրադարանի տնօրինության հետ քննարկում ենք, որպեսզի կարողանանք գտնել տարածքային համալրումների համար տարբերակներ: Գրադարանը գտնվում է քաղաքի սրտում, և ցանկացած ճարտարապետական միջամտություն կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Ուստի, դրանք պետք է լինեն ընդունելի բոլորի համար» ,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Գրադարանին անհրաժեշտ են նոր ու բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ պայմաններով ընթերցասրահներ: Թե ո՞ր հատվածից և ինչպե՞ս կընդլայնվի գրադարանի տարածքը, մասնագետները կորոշեն առաջիկայում:

«Ուզում եմ հույս հայտնել, որ անպայման կգտնվի որևէ լուծում, և Երևանի ընթերցողները սպասում են այդ լուծմանը» ,-նշում է Հասմիկ Կարապետյանը:

Գրադարանի տարածքի ընդլայնման գաղափարը կյանքի կոչելու գործին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Գիտեք, որ այսօր գրադարանում գործում է «Ամերիկյան անկյուն»: Իրենք պատրաստակամ են նաև տեխնիկական վերազինումն իրականացնել, ինչը ևս շատ կարևոր է»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանից մեկնարկող բարեփոխումների համընդհանուր ծրագիրը կշարունակվի Երևանի համայնքային մյուս գրադարաններում:

«Մենք փորձելու ենք համայնքային ենթակայությամբ գործող բոլոր գրադարանները բերել այսպիսի բարձր պրոֆեսիոնալ մակարդակի: Ցավում եմ, որ որոշ գրադարաններում ունենք ընթերցողի պակաս, և այստեղ կառավարման աշխատանք պետք է տանենք, որ գրադարանները լինեն հետաքրքիր ընթերցողի համար»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետարանն առաջիկա տարիներին կշարունակի գրադարաններում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և ընթերցողներին գրադարան բերելու նախաձեռնությունները: