Հինգ տոկոս տնտեսական աճով դժվար է լուծել հավակնոտ խնդիրներ, և դա մտահոգիչ է․ Արտակ Քյուրումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ

– Պարո՛ն Քյուրումյան, ընդդիմությունը քննադատում է Կառավարության ծրագիրը՝ այն անվանելով ցանկությունների ժողովածու: Իշխանությունները պնդում են, որ առաջիկա 5 տարիներին կկատարեն այդ ծրագիրը, և մեր քաղաքացիները լավ կապրեն։ Որտե՞ղ է ճշմարտությունը:

– Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ ձևավորվելուց 20 օր հետո Կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը։ Գործնականում անհնար է 20 օրում ռազմավարական ծրագիր մշակել: Սահմանադրության այդ հոդվածը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, որ գալիս է նոր Կառավարություն, որը պետք է ներկայացնի առաջիկա 5 տարիների զարգացման վերաբերյալ իր տեսլականը: Այս Կառավարության դեպքում առանձնահատկությունն այն է, որ նախորդի շարունակողն էր և կարող էր անհրաժեշտ վերլուծությունները կատարել անցած ժամանակահատվածում: Ցավոք՝ դա չի արվել, խնդիրները լավ ներկայացված չեն, հավանաբար՝ նաև այդ առումով փաստաթուղթը հռչակագրային բնույթ է կրում:

– Կառավարության ծրագիրը կբերի՞ տնտեսական հեղափոխության:

– Ծրագրի տարբեր բաժինների լեզուն զգալիորեն տարբերվում է։ Առանձին մասերում ասում է՝ «պետք է անել», օրինակ՝ «հարկային մարմինների կողմից պետք է մատուցվեն որակյալ ծառայություններ»: Այդ «պետք է»-ն որևէ կոնկրետ պարտավորություն չի սահմանում։ Իսկ «ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հնարավորինս պարզեցվելու է մաքսային սահմանի անցման գործընթացը» ձևակերպումը հստակ է սահմանում: Հաշվի առնելով հանգամանքը, որ միջին օղակի պաշտոնյաների մի զգալի մասը դեռևս իրենց աթոռներին է, ու դժվար է այդ մարդկանց փոխարինել, չեմ բացառում, որ նման ձևակերպումներ օգտագործելով՝ հետագայում նույնպես փորձեն տարբեր բացատրություններ տալ:

– Այսինքն՝ նման ձևակերպումների տակ կարող է պատասխանատվությունից խուսափո՞ւմ թաքնված լինել:

– Չի կարելի բացառել:

– Յուրաքանչյուր տարի 5 տարվա տնտեսական աճը կհանգեցնի՞ տնտեսական հեղափոխության:

– 5 տոկոս տնտեսական աճի նպատակն արդեն մի քանի կառավարությունների ծրագրերում է եղել, և այդպիսի տնտեսական աճով դժվար է դնել ու լուծել հավակնոտ խնդիրներ: Եթե հարկային եկամուտներն առաջանցիկ տեմպերով չաճեն, ապա դժվար է ակնկալել, որ պետությունը բավարար ֆինանսական միջոցներ կունենա երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Այդ առումով, իհարկե, 5 տոկոսը մտահոգիչ է:

– Կառավարությունը Հարկային օրենսգրքում առաջարկած փոփոխություններով նախատեսում է եկամտային հարկի համահարթեցում՝ 28 և 36 տոկոսադրույքները 23 տոկոսի իջեցնելով: Դա ճի՞շտ փոփոխություն եք համարում:

– Կառավարության ծրագրում սա այն կետերից է, որը շատ հստակ է ձևակերպված, և միանշանակ է, որ Կառավարությունը գնալու է այդ ուղղությամբ։ Ես չէի ուզի պետական քաղաքականության դեպքում օգտագործել խաղադրույք բառը, բայց այս դեպքում Կառավարությունը շատ մեծ խաղադրույք է կատարում եկամտային հարկի փոփոխության վրա: Մեխանիզմ է փոխվում՝ պրոգրեսիվ եկամտային հարկից անցում է կատարվում համահարթ եկամտային հարկի։ Իմ հարցմանն ի պատասխան՝ Ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է, որ այս փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները կկրճատվեն 27.5 մլրդ դրամով, 2018թ. սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 37 մլրդ թվի մասին խոսեց: Այսինքն՝ պետական բյուջեն հօգուտ բարձր աշխատավարձ ստացողների հրաժարվում է այդքան գումարից:

– Իշխանությունները բացատրում են, որ այդ հարկերը մնալով աշխատողների գրպանում՝ կվերածվեն առևտրի կամ ներդրումների և կզարգացնեն տնտեսությունը:

– Նման պնդում անելու համար հարկավոր է ուսումնասիրել հակվածությունները։ Այսինքն՝ մեր տնտեսական քաղաքականությունը վարող մարմինները պետք է ունենան այդ հակվածության գործակիցները. եթե մարդու գրպանում 1000 դրամ է ավելանում, դրա ո՞ր մասն է հակված սպառել, ո՞ր մասն է հակված խնայել կամ այլ նպատակներով օգտագործել: Ես այդ հարցը գրել եմ e-draft կայքում և պատասխանը չեմ ստացել:

– Դուք ի՞նչ եք կարծում:

– Եթե հաշվի առնենք, որ այդ եկամուտը մնալու է բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներին, չեմ բացառում, որ եթե նախորդ տարի այդ մարդիկ Դուբայում կամ այլ տեղ էին հանգստանում, եկող տարի կգնան Բալի կամ Տեներիֆե։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան