Չունենք վիճակագրություն, թե որ ժամին են ռադիո լսում խաղամոլները. «Ռադիո Վան»-ի ղեկավար

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ռադիոկայանների ներկայացուցիչների հանդիպումը: Օրակարգում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էր:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ, որով ցերեկային ժամերին կարգելվի հեռուստառադիոընկերություններով եւ առցանց լրատվամիջոցներում շահումով խաղերի գովազդների հեռարձակումը:

«Ռադիո Վան»-ի ղեկավար Շուշանիկ Արևշատյանը հանդիպումից հետո ասաց, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա լրատվամիջոցները ֆինանսական մեծ կորուստներ կկրեն: Ռադիոընկերությունների ներկայացուցիչները հստակ ներկայացրել են իրենց առաջարկները, բայց այդ մասին չխոսեցին, քանի որ, ըստ նրանց, դրանք քննարկման փուլում են:

«Ինձ թվում է, որ մենք բոլորս ճիշտ ուղու վրա ենք: Լրատվամիջոցները մեծ վնաս կկրեն, եթե օրենքն ընդունվի սխալ ձևով»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը:

Factor.am-ի դիտարկմանը, որ օրենքի նախագծի հեղինակ Հրաչյա Հակոբյանն ասում է, որ եթե գովազդները ցերեկային ժամերից տեղափոխվեն գիշերային ժամեր, այդպիսով եկամուտները կպահպանվեն, Արևշատյանն արձագանքեց. «Մենք չունենք վիճակագրություն, թե ո՞ր ժամին են ռադիո լսում խաղամոլները: Մասնագիտացված աղբյուրներ պետք է լինեն, որ մենք կարողանանք դրա մասին խոսել: Այդ խոսակցութուններն անիմաստ են, քանի դեռ այդ տվյալները չունենք: Ես հուսով եմ, որ մենք այսօր ելք գտանք, թե ինչպես այդ կորուստներից խուսափենք, բայց հիմա չեմ կարող դրանց մասին խոսել»:

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես չցանկացավ քննարկման մանրամասները ներկայացնել: Միայն ասաց, որ ռադիոընկերությունների մասով փոփոխություններ են լինելու նախագծում, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում: