ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը

Լուրեր

28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ը նորից հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել էր նաև  հունվարի 16-ին։

Պետքարտուղարության նոր հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորվել է վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը։ Որպես պատճառ նշվել է Թուրքիայում ահաբեկչությունների հավանականությունը և կամայական ձերբակալությունները։

Ասվում է, որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են ծրագրել հնարավոր հարձակումներ Թուրքիայում։ Ըստ պետքարտուղարության՝ այդ տեսանկյունից հատկապես վտանգավոր են Թուրքիայի տուրիստական շրջանները, շուկաները և առևտրի կենտրոնները, աղոթատեղիները, կրթական կենտրոնները, օդանավակայանները, զբոսայգիները, տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը և այլն։

Թուրքիայում տեղի ունեցող կամայական ձերբակալությունների մասով ասվել է, որ վերջին ժամանակներս այնտեղ մարդիկ կալանավորվում են հիմնականում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքի հիման վրա։ Նախկինում եղել են դեպքեր, որ նման մեղադրանքների հիման վրա նաև ԱՄՆ-ի քաղաքացիներ են ձերբակալվել։

Ընդգծվել է, որ այդ ձերբակալումները հիմնականում քաղաքական դրդապատճառներ են ունեցել։

Տեղյակ է պահվել նաև, որ Թուրքիա մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են դժվարություններ ունենալ բուժօգնություն ստանալու հարցում մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Բիթլիսը, Բինգյոլը, Դիարբեքիր, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Թունջելին և Վանը։