Սիրիա զորախումբ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի կոշտ արձագանքը սպասելի էր․ Սուրեն Սարգսյան

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը Սիրիայում հայկական զորախմբի ներկայության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ չի պաշտպանում Սիրիայում զինված ուժերի ներգրավվածությունը ո՛չ  քաղաքացիական, ո՛չ  ռազմական նպատակով։

Միքազգայնագետ Սուրեն Սարգսյանի համար նման արձագանքը սպասելի էր, քանի որ ամիսներ առաջ նմանատիպ հայտարարություն եղել էր:

«Նախկինում ևս նման հայտարարություն արվել էր, երբ մեր Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը ողջունում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, որին հաջորդեց Պետքարտուղարության կոշտ արձագանքը։ Հայտարարությունը սպասելի էր, կարծում եմ, այս առումով զարմանալի ոչինչ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարգսյանը՝ նշելով, որ չի կիսում այն մտահոգությունները, որ այդ հայտարարությունները կարող են բացասաբար ազդել և ծանր հետևանքներ ունենալ երկու պետությունների վրա։

Հարցին՝ իսկ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելն ինչպե՞ս են ընդունում մյուս տերությունները, Սուրեն Սարգսյանը պատասխանեց․ «Բնական է, որ այս որոշումը կողջունի Ռուսաստանը, բայց  Եվրոպական Միությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել, սակայն, կարծում եմ, նրա հայտարարությունը նման է լինելու ԱՄՆ-ի հայտարարությանը։ Կարծում եմ՝ եթե պաշտոնական հայտարարություն լինի, կլինի մոտավորապես այդ ոճի մեջ»։

Անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս ձևաչափով այդ տերությունների ղեկավարներն արդեն հանդիպում են 4-րդ անգամ։

«Այդ հանդիպումների հիմնական նպատակը հետպատերազմական Սիրիայում իրենց շահերը ճշտելն է ու սիրիական ճգնաժամի լուծումներ գտնելը։ Սիրիայում խաչվում են տասնյակ պետությունների, կազմակերպությունների շահեր և բնական է, որ Թուրքիան ևս այստեղ պետք է ներգրավվածություն ունենա, որովհետև կա քրդական խնդիրը, իսկ Իրանի համար կա ԱՄՆ-ի և Իսրայելի խնդիրը։ Կարևորն այն է, որ այդ հանդիպումների ընթացքում Իրանի նախագահը շեշտել է, որ խնդիրը պետք է կարգավորվի Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում, փաստորեն Սիրիան մասնատելու և առանձին բեկորների բաժանելու գաղափար չի նշմարվում»։

Աղավնի Սուքիասյան