Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցով գագաթնաժողովը

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Փետրվարի 14-ին Աստանայի գործընթացի շրջանակներում Սոչիում կայացել էր Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ գագաթնաժողովը: Հիմնական թեմաներն են եղել Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը և սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը. փոխանցում է ermenihaber-ը:

Գագաթնաժողովի ավարտից հետո հրապարակվել է, փաստաթուղթ։ Ըստ դրա՝ 3 նախագահները միակարծիք են եղել Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու և սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալու հարցում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն արագացնել Սիրիայի նոր սահմանադրության վերաբերյալ աշխատանքները։

Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ներկա պահին  ավելացել են Սիրիայի հարցին քաղաքական լուծում տալու հույսերը։ Նրա խոսքերով՝ երաշխավոր երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբ նահանգում պահպանվի հաստատված հրադադարը և կանխվեն բոլոր տեսակի «սադրանքները»։ Էրդողանը կարևորել այն, որ Սիրիայի կառավարական ռեժիմը պահպանի Իդլիբում հաստատած հրադադարը։

Անդրադառնալով Սիրիայի ԱՄՆ-ի զինուժի դուրս գալու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը՝ Էրդողանն այդ քայլը դրական  է գնահատել, սակայն արել է մի շարք զգուշացումներ։ Նա ասել է, որ Թուրքիան  շարունակելու է վճռական պայքար մղել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների, այլև Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան նույնպես համարում է ահաբեկիչներ։

Էրդողանը շեշտել է, Թուրքիան երբեք չի թողնի, որ իր հարավային սահմանների մոտ ահաբեկիչները ստեղծեն «միջանցքներ»: Այդ համատեքստում Էրդողանը ակնկալել է, որ Աստանայի գործընթացի մեջ ներգրավված երկրները կօժանդակեն Անկարային։

«Մեր հոգսն այն է, որ ապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Մանբիչը դատարկվի ահաբեկչական կազմակերպություններից, իսկ Իդլիբը չդառնա ահաբեկչական կազակերպությունների համար թատերաբեմ։ Բոլոր այդ հողերի տերը Սիրիայի ժողովուրդն է»։