Համաներմամբ ազատ արձակվածները նորից ձերբակալվում են. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

Հանցավորության մակարդակի առումով այսօր, ցավոք, որոշակի խնդիրներ ունենք, և այդ մակարդակն իջեցնելու խնդիր ունենք: Փետրվարի 15-ին Կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա նաև ունենք այնպիսի տրամաբանություն, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են, բռնվում են նույնատիպ հանցանք կատարելու համար»,- հավելեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ընդհանրապես, այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն չպետք է անել:

«Սրա փոխարեն այն խնդիրը, որ մենք լուծում ենք համաներումների միջոցով, պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- նշեց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ համահարթեցնող տրամաբանությունը վերաբերում է կա՛մ բոլորին, կա՛մ խմբերին՝ առանց անհատականացման. «Իսկ պայմանական վաղաժամկետ արձակման մեխանիզմի պարագայում գործ ունես կոնկրետ մարդու հետ, և հնարավորություն կա գնահատելու կոնկրետ մարդու հնարավոր վարքագիծը ազատության մեջ հայտնվելուց հետո: Եվ դա որոշումներն առավել հասցեական ու առավել գիտակցված է դարձնում»:

Մանրամասները՝ տեսանյութում: