Առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում չվիճարկվեցին. Տիգրան Մուկուչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 15-ի նիստում «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում չվիճարկվեցին:

«Մեր իրավական մշակույթ նոր մոտեցում մտավ, որովհետև համապետական ընտրություններից հետո առկա չէ դեպք, որ դատական կարգով բողոքարկված չլինեն ընտրության արդյունքները: Եվ ահա առաջին անգամ, ըստ էության, ընտրության արդյունքները հրապարակվեցին, և ՍԴ-ում որևէ վիճարկում չունեցանք, նաև չեղան վիճարկումներ ԿԸՀ-ում՝ ընտրության արդունքների հետ կապված: Կարծում եմ՝ սա կարևորագույն ձեռքբերում է»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը նաև նշեց, որ ընդհանուր ընտրական գործընթացի կազմակերպման առումով որևէ ժամկետային խախտում չի եղել, թեև, նշեց, ընտրություններին նախապատրաստելու ժամկետը կարճ էր, իսկ գործառույթները՝ նույնչափ: Վերահաշվարկների հետ կապված ԿԸՀ նախագահն ասաց, որ 13 դիմում են ստացել, որից մեկն է միայն ներկայացվել իրավասու սուբյեկտի կողմից, մնացած 12-ը ներկայացվել է այն անձանց կողմից, ովքեր, ըստ ԸՕ-ի, նման դիմումներ ներկայացնելու իրավունք չունեին:

Այդուհանդերձ, տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ 57 ընտրատարածքներում ներկայացրել են վերահաշվարկի արդյունքներ, մեկը՝ դիմումի համաձայն, 56-ը՝ սեփական նախաձեռնությամբ: Արդյունքում որևէ փոփոխութուն չի արձանագրվել, եղած անճշտություններն էլ աննշան են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում: