Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է ԳԴՀ. նա հանդիպել է Հայդելբերգի քաղաքապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժի մասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ զարգացող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի գիտության, մասնավորապես բժշկության բնագավառում։ «Հուսով ենք, որ ապագայում կարող ենք գործակցել այս և այլ ոլորտներում»,- ասել է պրֆեսոր Վյուրցները։

Ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։«Այս քաղաքի զարգացումը հիասքանչ է, այն գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների համակցումն է»,- ընդգծել է նախագահը։ Նա խոսել է Հայաստանի Դիլիջան քաղաքը ՏՏ ոլորտի ու արհեստական բանականության մշակման առաջատար կենտրոն դարձնելու ցանկության մասին։ Միաժամանակ, Հանրապետության նախագահն Էքարտ Վյուրցներին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։